Սպարտակի խոսքով՝ իրենց մոդելով ստացված հայերեն տեքստերում արդեն սխալներ չեն նկատում, բայց ընդունում է՝ մոդելը դեռ այդքան էլ խելացի չէ, կարող է որոշ դեպքերում անտրամաբանական պատասխաններ տալ, բայց հայերենի տեսանկայունից դրանք լավ շարադրված կլինեն։
Մոդելն աշխատում է դեմքի ճանաչման տեխնոլոգիայով։ Եթե նկարներում կրկնվող դիմագծեր, առանձնահատկություններ են հայտնաբերվում, հաշիվներն արգելափակվում են, իսկ նոր գրացումների դեպքում համակարգն ուղղակի թույլ չի տալիս հաշիվ ստեղծել։
Google-ից, Meta-ից, Nvidia-ից, Amazon Web Services-ից ու առաջատար այլ ընկերություններից մասնագետները եկել էին, որ պատմեն իրենց փորձի, հետազոտությունների մասին, խոսեն իրենց գրանցած հաջողություններից ու դժվարություններից։
Համաժողովի համակազմակերպիչ Հրանտ Խաչատրյանն ասում՝ միջոցառումը շատ լավ ցույց է տալիս Հայաստանում արհեստական բանականության ոլորտի աճի արագությունը․ նախորդ տարվա համեմատ այս տարի մասնակցությունը 40%-ով աճել է։