Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանում իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները:
ռաքելության նպատակն է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպաստել Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը, կառուցել վստահություն և մարդկային անվտանգություն։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային ընդհանուր իրավիճակին և խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի և միջազգային ջանքերին»
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ առավելագույնս աջակցել առաքելության սահուն մեկնարկի և գործունեությանն առնչվող հարցերում: