Մարտուն Գրիգորյանն ասել է. «Ծառուկյանից իմացեք, թե ինչու չի եկել, դա իր ցանկությունն էր»: Գուրգեն Արսենյանին՝ կարմիր գորգով առաջանալիս հարցրել են. «Եվ դու՞, Բրուտոս, մասնակցու՞մ եք»: Ասել է. «Եվ դու՞, Կլեոպատրա, թույլ տվեք մասնակցել»:
Պայթյունը տեղի էր ունեցել ռուսական ռազմաբազային պատկանող հրաձգարանում, որը ակնհայտորեն ցանկապատված չէ, եւ անվտանգության պահանջները պահպանված չեն: Եվ այդ պայմաններում ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը երեկվա դրությամբ նույնիսկ ցավակցություն...
Հեռուստաընկերությունները երեկ «ուղիղ եթերով» ցուցադրում էին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության կադրերը: Սակայն, ինչպես պարզել է թերթը, «ուղիղ եթերով» հեռարձակվել է միայն Մարզահամերգային համալիրում տեղի ունեցողը: Իսկ Սարգսյանի՝ ՄՀՀ գնալը,...
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորած Վարդան Օսկանյանը, թերթի տեղեկություններով, իր նախընտրական քարոզարշավը սկսելու է շատ լուրջ փաստաթղթերի հրապարկմամբ:
Երեկ 2,5 ժամ տևած «Ժառանգության» շտաբի նիստի ընթացքում ժառանգականներն այդպես էլ չեն հասկացել, թե Րաֆֆին ինչ է անելու այսօր, և եզրակացրել են, որ ծրագիրը կախված է նրանից, թե որքան մարդ կհավաքվի:
Թերթի հարցին, թե արդյոք ոստիկանությունը տեղի ունեցածի հետ կապված քրեական գործ հարուցել է, թե ոչ, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտեցին, որ ոստիկանությունը դեպքով չի զբաղվում, դրանով զբաղվում է ՌԴ կայազորի դատախազությունը:...
Անցած տարվա փետրվարին հայտարարվեց Հայաստանում երկաթի երեք խոշոր հանքավայրի շահագործման մեկնարկի մասին:
Սեյշելյան կղզիների մասին Հայաստանում քչերը գիտեն. սրանք գտնվում են Հնդկական օվկիանոսում, ունեն 25 հազար բնակչություն: Բայց Սեյշելները, պարզվում է, Հայաստանի տնտեսության մեջ բավական լուրջ դերակատարություն ունեն:
Ինչպես տեղեկացնում են իշխանական թերթի աղբյուրները` իրենք համաձայն են, որ ապրիլի իննին Րաֆֆին միտինգ անի, երթ անի, սակայն պետք է բանը չհասցնի իշխանության «ուզուրպացմանը», այն է` երդմնակալությանն ու ձեռքը Սուրբ գրքի վրա դնելուն: