Ավշարի գինու սեփականատեր Արայիկ Գրիգորյանը թեեւ անկուսակցական է, սակայն նախորդ ընտրություններում պատգամավոր էր դարձել ՀՅԴ ցուցակով: Այս անգամ լուրեր էին շրջում, որ նրան առաջադրելու է ՀՀԿ-ն՝ մեծամասնական ընտրակարգով թիվ 18 ընտրատարածքում՝ Արարատից:...
«ՉԻ» տեղեկություններով՝ նախագահականում շատ ծանր են ընդունել Վարդան Օսկանյանի ընդգրկումը ԲՀԿ շարքերը, հատկապես «Երկիր Մեդիայից» նրա հնչեցրած քննադատությունը ՀՀԿ-ի վերաբերյալ եւ Կոնգրեսի նկտամամբ վերջինիս անթաքույց ռեւերանսները:
Ծնողները պատմում են, որ Հրաչիկն այդ դեպքից մեկ շաբաթ առաջ հոսպիտալում պառկած է եղել, դուրս է գրվել, ու այդ շաբաթվա ընթացքում էլ կատարվել է այդ դեպքը: Այնտեղ անընդհատ բողոքել է, որ սիրտը լավ չի, շունչը կտրվում է, սակայն բժիշկներն ուշադրություն չեն...
Առավել հետաքրքիրն այն է, որ, «Հայացքի» աղբյուրների պնդմամբ, դաշինքի ցուցակում անցողիկ տեղերում ավելի շատ դեմքեր կլինեն «Ազատ դեմոկրատներից»: Մի բան հաստատ է. «Ժառանգությունից» առաջին հնգյակում կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ռուբեն Հակոբյանը:
Բավականին լարված է նախընտրական մթնոլորտը Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Այստեղ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու հայտ է ներկայացրել ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի «մարդը»: Խոսքը ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանի՝ Չախկալի մասին է:
Գյումրիում վերջին 2 օրերին հացը թանկացել է 20 դրամով. 110 դրամանոց հացն այժմ վաճառակետերում արժե 130 դրամ: Հացի փռերից խանութներին դեռ ուրբաթ են տեղեկացրել, որ ալյուրի թանկացման պատճառով հացը թանկ են հանձնելու խանութներին:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համաձայնությունն է տվել Արագած Ախոյանին՝ առաջադրվելու թիվ 15 ընտրատարածքում: Նրան այստեղ լուրջ մրցակցություն է սպասվում ի դեմ ՀՀԿ թեկնածու Մնացական Մնացականյանի:
Ըստ Հրանտ Մարգարյանի՝ ընտրվելու են «օրենք հասկացող, խելքը գլխին, քաջ, համարձակ և անշահախնդիր» մարդիկ: Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս են ընտրելու կամավորներին և խուսափելու «ծպտյալներից»՝ պարոն Մարգարյանը պատասխանեց. «Պետք է արձանագրվեն, դրանից հետո նայած...
Հայաստանը պատրաստվում է իր մայրաքաղաքով, ի տես աշխարհի, ներկայանալ որպես գրքի համաշխարհային կենտրոն, բայց Երևանի կենտրոնում աստիճանաբար դատարկվում է Երիտասարդական մետրոյին հարակից ստորգետնյա անցումը: Հայաստանում գրքերի ամենամեծ վաճառատեղին...