Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համոզված է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի, և դա ինքնանպատակ չէ:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Քոչարյանի և մյուսների գործով դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին: Ներկա է նաև նրա ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը:
Խոսքը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու և նրա գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքների մասին է:
Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին` նրան «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ ներգրավելուց օրեր անց: Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ որոշումն անօրինական է և ենթակա վերացման:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քիչ առաջ բավարարեց Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Ինքնաբացարի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար դատախազությունը ժամանակ է խնդրել: Հաջորդ դատական նիստը հունիսի 3-ին է:
Վերաքննիչ դատարանը գործի նյութերը ստացել է երեկ երեկոյան: