Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ: Նա գտնվում է կալանքի տակ:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Նիստի հետաձգման պատճառն աշխատանքային օրվա ավարտն էր:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հիշեցրեց, որ որաշխավորող անձինք պետք է ներկայանան դատարան, և Քոչարյանի պաշտպանները խոստացան մինչև դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նրանք ներկայանալ դատարան:
Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը եկել է դատարան՝ հետևելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վերջիններիս պաշտպանների կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Քիչ անց կշարունակվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը:
Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանի հոր մեղադրանքը անձնական վրեժխնդրության արդյունք որակեց:
Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում: