HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ

Քննչական կոմիտեի (ՔԿ) հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, առանց համապատասխան թույլտվության Շախկուլի գետի հովտում կատարված ապօրինի արդյունահանման դեպքի հանգամանքները. պետությանը պատճառված վնասը գնահատվել է 327.517.320 ՀՀ դրամ։ Այս մասին հաղորդում է ՔԿ լրատվական ծառայությունը:

Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վարդենիսի բնակչի կողմից 2017 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին ապօրինի արդյունահանում է իրականացվել համայնքային սեփականություն հանդիսացող Շախկուլի գետի հովտում։ Նշված աշխատանքների ժամանակ օգտագործվել են տեխնիկական մի շարք միջոցներ, ներգրավվել նաև այլ անձինք, ովքեր նախապես տեղեկացված չեն եղել արդյունահանման անօրինական լինելու մասին։

1.1 կիլոմետր երկայնքով իրականացվել են 68.2 հազար խորանարդ մետր լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ, որից ցրոնային ոսկի պարունակող լեռնային զանգվածը կազմել է 28.2 հազար խորանարդ մետր, իսկ ոսկին՝ 18.46 կիլոգրամ:

Արդյունքում՝ ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շրջակա միջավայրին հասցվել է էական վնաս, ինչի հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասը, ըստ փորձագիտական եզրակացության, կազմել է 327 մլն 517 հազար ՀՀ դրամ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վարդենիսի բնակչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter