HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի,
Ստեփանավանի, Աշոցքի, Վանաձորի, Ալավերդու, Սևանի, Վարդենիսի, Կոտայքի,
Եղվարդի, Մարտունու, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների
ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով
դժվարանցանելի է: Վարորդներին խորհուրդ ենք տալիս նշված ճանապարհով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է նաև Քեթիի լեռնանցքը:

Արթիկի, Ապարանի, Ախուրյանի , Թալինի, Մեղրիի տարածաշրջանների
ավտոճանապարհներին, Ջաջուռի լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում,
Սիսիան-Գորիս և Թալին-Մարալիկ-Մաստարա ճանապարհահատվածներում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ
ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները, ըստ հաղորդագրության, բաց
են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter