HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Բեյջինգ Դեֆենս» ընկերության պատվիրակությունը` հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով:

Այցի շրջանակում կայացել են չինական պատվիրակության հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետերի, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի հետ:

Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բեյջինգ Դեֆենս» ընկերության` խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների համապատասխան հանդերձավորման, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքերի մատակարարման հնարավորությունները:

ՉԺՀ պատվիրակությունն այցելել է նաև «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter