HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրոշմապիտակների որակը կփոխվի. կփակցվի առավել ամուր և կլինի ավելի բարակ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստին հայտնեց, որ ապրանքներին փակցվող դրոշմապիտակների որակն ու տեխնիկական բնութագիրը կփոխվեն:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ դրոշմապիտակների պոլիէթիլենային պատվածքը հեշտ պոկվում է և կարող է որոշ պատահարների առիթ տալ: Այս հարցը ՊԵԿ նախագահը նաև քննարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Անանյանի փոխանցմամբ՝ դրոշմապիտակների պոլիէթիլենային պատվածքի հաստությունը 50 միկրոնից իջեցվել է 36 միկրոն: Բացի այդ, դրոշմապիտակը փակցնող սոսնձի տեխնիկական որակն է փոխվելու. այն առավել ամուր է փակցվելու, լինելու է ավելի բարակ:

Նշենք, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում ծնողները բողոքում են, որ փակցվող դրոշմապիտակները հեշտ պոկվում են, և երեխաները կարող են դրանք կուլ տալ՝ վնասելով շնչուղիները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս կարևորեց դրոշմապիտակների տեխնիկական բնութագրի փոփոխությունը, ասաց՝ ահազանգերը շատ էին՝ թե՛ բժշկական հանրության և թե՛ ծնողների կողմից.

«Եթե շատ ենք խորանում թեմայի մեջ, ինքը կարծես թե այդքան էլ լուրջ չի, բայց կյանքի որակը բարելավելու առումով շատ էլ լուրջ է»,- նշեց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter