HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քրեակատարողական ծառայությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայցադիմում է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ՝ զրպարտություն հանդիսացող «Ժամանակ» օրաթերթի 2018թ. դեկտեմբերի 12-ի «Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում աշխատակիցները փող են աշխատում բանտախցի դռները բաց պահելու համար» խորագրով հոդվածը հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին:

Թերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ կատարյալ բարձիթողի վիճակ է քրեակատարողական հաստատություններում: Նոր Հայաստանում ՔԿՀ-ների շուրջ ձեւավորվել են տարբեր խմբավորումներ, որոնք հսկայական գումար են աշխատում կալանավորներին ալկոհոլ, թմրադեղեր կամ սնունդ մատակարարելու միջոցով: Կալանավայրերի աշխատակազմն էլ իր հերթին է գումար վաստակում կալանավորների հետ համագործակցության միջոցով:

Թերթի տեղեկություններով որոշ կալանավորներ գումարներ են վճարում ՔԿՀ աշխատակիցներին բանտախցի դռները բաց պահելու համար: «Եթե այս պրոգրեսը շարունակվի, Հայաստանը կարող է ունենալ տարածաշրջանի եւ գուցե աշխարհի ամենաազատական կալանավայրերը»,- եզրակացրել էր «Ժամանակ»-ը:

Գործը մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter