HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ է բռնկվել տրանսպորտի նախարարության աշխատակազմի նախկին շենքում

Նալբանդյան  28 հասցեում, որտեղ նախկինում տեղակայված է եղել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը, այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել։

Ժամը 08.11-ին ԱԻՆ 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ շենքի 2-րդ և 3-րդ հարկերում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:32-ին, մարվել՝ 08:37-ին:

Ինչպես հայտնում է տրանսպորտի նախարարությունը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 2-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում։ Հրդեհի պատճառը էլեկտրալարի կարճ միացումն է եղել:

Այրվել են սենյակի հատակի 1 քմ հատված, մեկ պահարան և մեկ սառնարան՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter