Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի, Արթիկի, Մեղրիի, Գորիսի, Սևանի, Կոտայքի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարները, ըստ հաղորդագրության, ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել