HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ նախագահն այցելել է մարտական դիրքեր

Փետրվարի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

Տեղում ծանոթանալով առաջնագծում մարտական ծառայության կրման պայմաններին` Հանրապետության նախագահը զինծառայողների հետ անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է նրանց խնդիրներով և հուզող հարցերով: Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը երկրի ղեկավարին է ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների անվտանգության ապահովմանն ու մարտական հերթապահությունն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված աշխատանքների համալիրը:

Բակո Սահակյանը զինվորականներին վստահեցրել է, որ այսուհետ ևս զինծառայողների անվտանգության, կենցաղային և սոցիալական ապահովվածության խնդիրները կշարունակեն գտնվել երկրի բարձրագույն իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահը Թալիշ համայնքում հրավիրել է նաև խորհրդակցություն, որի ընթացքում համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա անելիքների վերաբերյալ տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter