HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում Գորիս-Կապան ավտոճանապարհին. այն միակողմանի փակվել է

Փետրվարի 10-ին` ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թափված քարային զանգվածի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 20 խմ. ճանապարհը միակողմանի փակվել է:

Փրկարարները «Գորիսի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցիների հետ համատեղ կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Լրացում. ժամը 14:00-ի դրությամբ ավտոճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են. ավտոճանապարհը  երկկողմանի երթևեկելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter