HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպանը հանդիպել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին

Փետրվարի 13-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության (ԼՀ) Սենատի արտա­քին հարաբերությունների և Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի (Marek Rocki) հետ: Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը։

Մարեկ Ռոցկին շնորհակալություն է հայտնել դեսպան Մկրտչյանին հանդիպման նախաձեռնման համար և հաջողություններ մաղթեց գործունեության մեջ:

Սամվել Մկրտչյանը նշել է, որ որպես նորանշանակ դեսպան իր առաքելության կարևոր նպատակներից է համարում դրական դինամիկայով զարգացող երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև նախկինում կատարված աշխատանքի շարունակականության ապահովումը:

Կարևորելով ՀՀ ԱԺ և ԼՀ Սենատի ու Սեյմի միջև հաստատված միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը՝ Սամվել Մկրտչյանն անդրադարձավ նախորդ տարվա ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրանց արդյունքում կազմավորված արտաքին քաղաքականությանն առնչվող ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությանը:

Մարեկ Ռոցկին բարձր է գնահատել համագործակցության շրջանակներում երկու երկրների խորհրդարանական արտաքին հարցերով հանձնաժողովների միջև շարունակվող պարբերաբար հանդիպումների կայացումը և նախորդ տարի մարտին իր գլխավորած պատվիրակության ՀՀ կատարած այցելությունը: Այդ համատեքստում, քննարկվեցին հայկական կողմի առաջիկա հնարավոր փոխայցելությանն առնչվող խնդիրներ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵՄ և ՀՀ միջև համագործ­ակցության զարգացմանն ուղղված քայլերին, որի առնչությամբ ՀՀ դեսպանը նշանակալից համարեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման և վավերացման ընթացքը, հայկական կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի հաստատման և կիրառման կարևորությունը, ինչպես նաև Արևելյան գործընկերության (ԱլԳ) ծրագրի շրջանակներում լեհական կողմի ունեցած դերակատարությունը:

Դեսպանն ընդգծել է, որ ԱլԳ ձևաչափով համագործակցությունը շարունակում է առանձնահատուկ տեղ զբաղեցնել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում և Լեհաստանի փորձառությունն իրավական ոլորտում մի շարք առումներով կարող է ուսանելի լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter