HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Խոսքը միլիոնավոր դրամների մասին է. Հրազդանի նախկին քաղաքապետի պաշտպանը՝ նրան վերագրվող կասկածանքի մասին

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին փորձում են առերեսել մեկի հետ, սակայն Դանիելյանը հրաժարվում է առերեսումից: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Դանիելյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը՝ նշելով, որ Դանիելյանն այս պահին առհասարակ հրաժարվում է որևէ քննչական գործողության մասնակցել, որևէ ցուցմունք չի տվել:

Պաշտպանի համար անհասկանալի է, թե ինչու է քննչական մարմինը ցանկանում առերես հարցաքննություն անցկացնել այն դեպքում, երբ Դանիելյանն առհասարակ հրաժարվել է ցուցմունք տալ:

Նշենք, որ Դանիելյանը ձերբակալվել է այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով:

Պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խոսքը միլիոնավոր դրամների մասին է, սակայն Դանիելյանը չի ընդունում կասկածանքը: «Ասում են, որ քաղաքապետարանից փող է կորել, մենք էլ ուզում ենք հասկանալ, թե ուր է կորել, մեզ էլ է հետաքրքիր»,- ասաց Սիրունյանը:

Թե ով է ցուցմունք տվել Դանիելյանի դեմ, պաշտպանն այս պահին չի ցանկանում հայտնել, ասաց միայն, որ Հրազդանի քաղաքապետարանի նախկին աշխատակից է: Պաշտանը նշեց, որ բողոքարկել են Դանիելյանի ձերբակալման որոշումը, առաջիկայում հայտնի կլինեն դատական նիստի օրն ու ժամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter