HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Արմավիրի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Վանաձորի, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

Ապարան-Արագած ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով մեքենաների համար:
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ: Գավառի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում, Քեթիի լեռնանցքում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է: 

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:  Ճանապարհաշինարարները, ըստ հաղորդագրության, ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter