HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորիչ 52 հասցեի բակում գտնվող շինությունում (ավտոտնակ):

Ինչպես հայտնում է տեսչական մարմինը՝ պարզվել է, որ Նորիկ անունով ֆիզիկական անձն այնտեղ մսեղիք է մասնատում և իրացնում: Այդ պահին շինությունում առկա 12-15 կգ խոշոր եղջերավոր անասունի մսի իրացումը կասեցվել է: Քաղաքացուն բացատրվել է նման գործունեություն իրականացնելու անթույլատրելիությունը, տրվել է բանավոր հանձնարարական այն դադարեցնելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter