HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրամանատարը զորամասի գույքը հատկացրել է մասնավոր անձանց. հարուցվել է քրեական գործ

Զինվորական կենտրոնական դատախազության և ՊՆ ռազմական ոստիկանության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ ՊՆ թիկունքային N զորամասի հրամանատարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանին հակառակ հրաման է արձակել, որի համաձայն՝ իր ենթակայության տակ գտնվող զորամասի տարածքում գտնվող շինության ապամոնտաժման արդյունքում պիտանի նյութական միջոցները՝ երկաթբետոնե սալիկներն ու տուֆ քարերը, զորամասի ԿՇԾ պահեստ մուտքագրվելու փոխարեն՝ հատկացվել են մասնավոր անձանց՝ պատճառելով էական վնաս:

Դատախազությունը հայտնել է, որ բացի այդ, հրամանատարը, պարզելով, որ զորամասի տարածքում առկա 2 կունգերը չեն գտնվում զորամասի հաշվեկշռում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել և կազմակերպել է նյութական միջոցները եղբոր կողմից օգտագործվող հողամաս տեղափոխելու գործընթացը՝ պատճառելով էական վնաս:

Զինվորական դատախազությունում քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter