2018թ. քրեական հետապնդման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 470 պաշտոնատար անձ
Դատախազության հանրային կապերի բաժինը հաղորդում է, որ 2018թ. կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 470 պաշտոնատար անձ: Ստորեւ` դատախազության ներկայացրած հաշվետվությունը:
- Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն
Նշված հանցատեսակի հատկանիշներով նախապատրաստվել է 189 նյութ՝ 2017թ․(8) համեմատ 23.6 անգամ ավելի: Դրանցից 145-ով (2017թ՝ 5) հարուցվել է քրեական գործ, ինչը նախորդող տարվա ցուցանիշը գերազանցում է 29 անգամ: Նշված հանցագործության վերաբերյալ 2018թ. վարույթում քննվել է 206 (2017թ՝․21) քրեական գործ, որոնցով քրեական հետապնդման է ենթարկվել 63 անձ, ինչը 3.5 անգամ ավելի է 2017թ. (18) համեմատ: Դադարեցվել է 6 (2017թ՝․3) մեղադրյալի պաշտոնավարում, դատի է տրվել 13 անձ, ինչը 85.7 տոկոսով ավելի է 2017թ․(7) համեմատ:
2. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում
Նախապատրաստվել է 447 նյութ՝ 2017թ․37-ի դիմաց, որից 383-ով (2017թ՝․34) հարուցվել է քրեական գործ: Վարույթում տարվա ընթացքում քննվել է 487
(2017թ՝ 101) քրեական գործ, որից ավարտվել է 168-ի վարույթը: Այսինքն նախապատրաստված նյութերը 2017թ. համեմատ ավելի են եղել շուրջ 12 անգամ, հարուցված քրեական գործերը՝ շուրջ 11 անգամ, իսկ վարույթում քննվող քրեական գործերի քանակը՝ մոտ 5 անգամ:
Նշված հանցագործության վերաբերյալ քննված 487 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 171 անձ կամ գրեթե կրկնակի ավելի 2017թ. (87) համեմատ: 9 (2017թ՝․4) մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է: Դատի է տրվել 53 (2017թ՝․51) անձ:
- Պաշտոնեական լիազորությունների չարաշահում
Նախապատրաստվել է 396 (2017թ՝․155) նյութ, որից 214-ով (2017թ՝․107) հարուցվել է քրեական գործ: 2018թ. այս հանցատեսակի հատկանիշներով վարույթում քննվել է 311 (2017թ՝․236) քրեական գործ, որից ավարտվել է 133-ի վարույթ: Փաստացի 2017թ. համեմատ 2.5 անգամ ավելի են եղել այս հանցատեսակի հատկանիշներով նախապատրաստված նյութերը, կրկնակի՝ հարուցված քրեական գործերը, 31.7 տոկոսով՝ վարույթում քննված քրեական գործերը:
Քննված 311 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 78 (2017թ՝․92) անձ, ինչը 15.2 տոկոսով քիչ է 2017թ. (92)-ի համեմատ:
Դադարեցվել է 17 (2017թ՝․3) մեղադրյալի պաշտոնավարում: Դատի է տրվել 28 անձ (2017թ՝․56):
Պաշտոնեական լիազորություններն անցնելը
Նախապատրաստվել է 164 (2017թ՝․67) նյութ, որից 115-ով (2017թ՝․54) հարուցվել է քրեական գործ: Նշված հանցագործության վերաբերյալ տարվա ընթացքում վարույթում քննվել է 163 (2017թ՝․96) քրեական գործ, որից ավարտվել է 77-ի վարույթը: 3 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, այն դեպքում, երբ 2017թ. նշված հանցագործության հատկանիշներով քրեական գործ դատարան չի ուղարկվել: Քննված 163 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 23 անձ, ինչը 2017թ. (4) համեմատ ավելի է մոտ 6 անգամ: Դատի է տրվել 6 անձ:
- Պաշտոնեական կեղծիք
Նշված հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստվել է 143 նյութ, կամ 2017թ. (44) համեմատությամբ 3.25 անգամ ավելի: Դրանցից 100-ով հարուցվել է քրեական գործ, որը 2017թ. (34) արդյունքը գերազանցում է գրեթե եռակի անգամ:
Վարույթում քննվել է 139 (2017թ՝ 103) քրեական գործ, ինչը նախորդող տարվա ցուցանիշը գերազանցում է մոտ 35 տոկոսով: Քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուրը 117 (2017թ՝․61) անձինք: Դատի է տրվել 32 անձ (2017թ.՝ 16):
Այսինքն 2018թ. կրկնակի ավելացել է ինչպես այս հանցագործության կատարման համար քրեական հետապնդման ենթարկված, այնպես էլ դատի տրված անձանց քանակը:
- Փողերի լվացում
Նշված հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստվել է 7 նյութ, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 2017թ. այս հանցակազմի հատկանիշներով նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործեր չեն հարուցվել: 2018թ. վարույթում քննվել է 12 քրեական գործ, որոնցից ավարտվել է 1-ի վարույթը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Քրեական հետապնդման է ենթարկվել 6 անձ՝ նախորդող տարվա 5-ի դիմաց: Դատի է տրվել 1 (2017թ՝․5) անձ:
- Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինիվարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալ
Նշված երկու հանցակազմերի հատկանիշներով նախապատրաստվել է 180 (2017թ՝․4) նյութ, որոնցով հարուցվել է 154 (2017թ.՝ 3) քրեական գործ: Տարվա ընթացքում վարույթում քննվել է ընդհանուր 172 (2017թ՝․11) քրեական գործ, որից ավարտվել է 34-ի վարույթ: Քննված 172 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուրը 178 անձ՝ 2017թ. 14-ի դիմաց: Փաստացի ինչպես նախապատրաստված նյութերի, այնպես էլ հարուցված և վարույթում քննված քրեական գործերի քանակը, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը մի քանի տասնյակ անգամ գերազանցում են 2017թ. ցուցանիշները: 7 (2017թ՝․1) մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է: 2018թ. դատի է տրվել 19 (2017թ՝․2) անձ:
8.Կաշառք ստանալ, տալ, կաշառքի միջնորդություն.
Նշված երեք հանցակազմերի հատկանիշներով ընդհանուր նախապատրաստվել է 197 (2017թ՝․63) նյութ, որից 153-ով (2017թ՝․57) հարուցվել է քրեական գործ:
2018թ. վարույթում քննվել է 282 (2017թ՝․148) քրեական գործ, որից ավարտվել է 93-ի (2017թ՝․88) վարույթ: Այսինքն ընդհանուր առմամբ 2018թ. նախորդող տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելի են եղել նշված երեք հանցակազմերի հատկանիշներով նախապատրաստված նյութերը, մոտ 2.7 անգամ՝ հարուցված քրեական գործերը և 2 անգամ՝ վարույթում քննված քրեական գործերը: Ի տարբերություն վերոնշյալի՝ 2018թ. մոտ 12 տոկոսով ավելի քիչ են եղել (36-41) մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը:
Քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 241 անձ, կամ 2017թ. (201) համեմատ 20 տոկոսով ավելի: Դադարեցվել է 10 (2017թ՝․2) մեղադրյալի պաշտոնավարում: Դատի է տրվել 108 (2017թ՝․118) անձ:
Դատախազությունը հիշեցնում է, որ դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, ինչպես նաև դրանցով դատի տրված անձանց համեմատաբար քիչ քանակը պայմանավորված է իրավապահ համակարգի որդեգրած՝ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու, գործուն զղջալու դեպքերում լայն խրախուսական գործիքակազմ կիրառելու քաղաքականությամբ:
Քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ քրեական գործերի զգալի մասի նախաքննությունը փոխանցվել է 2019թ.:
Ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, որոնցից 470-ը եղել են պաշտոնատար անձինք:
Համեմատության համար` 2017թ. քրեական հետապնդում է հարուցվել 599 անձի նկատմամբ, որոնցից 292-ը՝ պաշտոնատար անձինք:
Նախորդ տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակը, ըստ գործունեության ոլորտների և պաշտոնների աստիճանի, ունի հետևյալ պատկերը:
- Ոստիկանության աշխատակիցներ՝ 17 անձ, այդ թվում՝
ա) բաժնի, բաժանմունքի պետեր և տեղակալներ՝ 8 անձ,
բ) անձնագրային խմբի առաջատար մասնագետ՝ 2 անձ,գ) ՔՀԲ օպերլիազոր՝ 3 անձ,
դ) տարբեր ստորաբաժանումների տեսուչներ՝ 3 անձ,
ե) ոստիկան՝ 1 անձ,
- ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ հարկադիր կատարողներ՝ 3 անձ,
- ՀՀ ՊԵԿ Պաշտոնատար անձինք՝ 14 անձ, այդ թվում՝
ա) ՊԵԿ վարչության պետ և տեղակալ՝ 3 անձ,
բ) ՊԵԿ գլխավոր մասնագետ՝ 1 անձ,
գ) հարկային բաժնի, բաժանմունքի պետ և տեղակալ՝ 3 անձ,
դ) հարկային, մաքսային տեսուչ՝ 5 անձ,
ե) մաքսային անցակետի հերթափոխի պետ և գլխավոր մասնագետ՝ 2 անձ,
- ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար՝ 1 անձ,
- ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչության պետ և քննչական բաժնի պետի տեղակալ
-2, ՀՀ ՔԿ քննիչներ (ավագ քնիիչ) - 7, դատախազության նախկին քննիչ - 1,
- ԱԱԾ և Զինված ուժեր՝ 4 անձ, այդ թվում՝
ա) ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության բաժնի հերթափոխի պետ
և ավագ հսկիչ՝ 2 անձ,
բ) տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետ՝ 1 անձ,
գ) ՊՆ զորամասի ՄՀԴ հրամանատար՝ 1 անձ,
- ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 15 անձ, այդ թվում՝
ա) ՔԿՀ պետ, պետի տեղակալ՝ 3 անձ,
բ) ՔԿՀ բաժանմունքի պետ՝ 1 անձ,
գ) հերթապահ՝ 4 անձ,
դ) մասնագետ՝ 7 անձ:
Քրեական հետապնդման են ենթարկվել նաև այլ պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Մասնավորապես՝
- Առողջապահության ոլորտում 14 անձ ՝ դատական բժիշկներ, պոլիկլինիկայի և ԲԿ-ների տնօրեններ և բժիշկներ,
- Կրթության ոլորտում 35 անձ՝ ԲՈՒՀ-երի, դպրոցների, մանկապարտեզների ևկրթական այլ հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, ամբիոնի վարիչ, պահեստապետներ, հաշվապահներ,
- Պետական գնումների ոլորտում 2 անձ՝ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետիտեղակալ, նյութատնտեսական ապահովման դեպարտամենտի ֆինանսական վարչության նախկին պետ,
- Սոցիալական ապահովության ոլորտում 56 անձ՝ սոցիալական ապահովությանծառայության բաժնի պետեր, մասնագետներ ու ավագ մասնագետներ, տուն ինտերնատիտնօրեններ, պահեստապետեր, գլխավոր հաշվապահներ, ԲՍՓ հանձնաժողովի վիճակագիր, համայնքապետարանի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետ, փոստային բաժանմունքների մասնագետներ,
- Էներգետիկ և բնական պաշարների ոլորտում 6 անձ՝ բնապահպանության ևընդերքի տեսչության տարածքային բաժնի պետ, պետական ավագ տեսուչ և տեսուչ, անտառապետության անտառապետ, պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ և անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն,
- Տեղական ինքնակառավարման ոլորտում 73 անձ՝ համայնքապետեր, համայնքապետիտեղակալներ, մասնագետ-տնտեսվարներ, հաշվապահներ, քարտուղար, գանձապահներ, մարզպետարանի բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեններ, քաղաքապետարանի բաժնի պետեր, մասնագետներ և տեսուչներ,
- Պաշտպանության ոլորտում 131 անձ՝ հրամանատարներ, զինկոմիսարիատներիաշխատակիցներ և այլն,
- Այլ ոլորտներում 91 անձ՝ հիմանականում առևտրային կամ այլկազմակերպությունների ծառայողներ, ՍՊԸ-ների տնօրեններ, հաշվապահներ, պահեստապետեր, անտառապահներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել