HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցությանն առնչվող հարցեր

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի Սեյմի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնևիչինեին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բարձր մակարդակում քննարկումների անցկացումը և համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հանդիպումից հետո տիկին Յուկնևիչինեն ջրել է ՊՆ վարչական համալիրի տարածքում 2012 թվականին՝ որպես պաշտպանության նախարար պաշտոնական այցի ընթացքում իր կողմից տնկված եղևնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter