HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել հիվանդանոցում գտնվող կալանավորված անձին. կառաջարկվի քննարկել խափանման միջոցի հարցը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԻՊ-ի որոշմամբ օրեր առաջ նախաձեռնվել է կալանավորված Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ վարույթ, որի շրջանակում գրություն է հասցեագրվել Արդարադատության նախարարություն: Միաժամանակ, հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակի վերաբերյալ լրատվամիջոցներում վերջին օրերին առկա տեղեկությունները՝ պարզաբանումներ ստանալու նպատակով անմիջապես կապ է հաստատվել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի հետ։

Բարձրացվել են ԶԼՄ-ներով հրապարակված հանգամանքները կապված ինչպես  կալանավորված անձի առողջական վիճակի, այնպես էլ՝ փաստաբան ներգրավելու հետ:

ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից ստացվել է պարզաբանում, որ հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակը՝ կալանավորվելուց անմիջապես հետո նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այնուհետև՝ քաղաքացիական հիվանդանոց և քննչական մարմնի կողմից թույլատրվել է  նաև նրա մոտ խնամակալի գտնվելը: 

Ի գիտություն ընդունելով ԱԱԾ պարզաբանումները և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթի նյութերը՝ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկն այց են իրականացրել քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորվածին: Վերջինս և նրան խնամող ազգականները մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ գանգատներ չեն ներկայացրել: Անձի առողջական վիճակի, խափանման միջոցի հետ դրա համատեղելիության և այցի ընթացքում բարձրացված այլ հարցերի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում նախապատրաստվում է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ ուղղված գրություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter