HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ ավտոճանապարհների ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ Ճամբարակի, Թալինի, Իջևանի, Աշոցքի, Ջերմուկի, Գավառի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Ստեփանավանի, Ախուրյանի, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Ախուրյան ճանապարհահատվածում, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Դիլիջանի ոլորանները առատ ձյան և խիտ մառախուղի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են:

Գավառի և Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: 

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter