HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Նախարարության կայքը տեղեկացնում է, որ Սուրեն Պապիկյանը ողջունել է դեսպան Թրեյսիին, շնորհավորել նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանին կհաջողվի նոր զարկ հաղորդել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող ու հետզհետև խորացող հարաբերություններին և իր նպաստը բերել բոլոր ուղղություններով երկու պետությունների ու ժողովուրդների սերտ համագործակցությանը: Նախարարը հաջողված է գնահատել Հայաստանի  վարչատարածքային բարեփոխումներին, տեղական ժողովրդավարության կայացմանը, համայնքային արդյունավետ ու հաշվետվողական կառավարմանն ուղղված ԱՄՆ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերը ու նշել, որ դրանց տնտեսական ազդեցությունն արդեն իսկ արտահայտվում է մի շարք խոշորացված համայնքների կարողությունների հզորացման և դիմակայունության ամրապնդման մեջ։

Դեսպան Թրեյսին շնորհավորել է նախարար Պապիկյանին վերանշանակման կապակցությամբ և նկատել, որ տեղական ինքնակառավարման ամրապնդումը ժողովրդավարական առաջընթացի տեսանկյունից մեծ կարևորություն ունի: «Մենք բարձր ենք գնահատում նախարարության հետ մեր երկար տարիների գործակցությունն ու պատրաստ ենք հետագա համագործակցության»,-ասել է դեսպանը:

Դեսպանին ներկայացնելով տեղական մակարդակում ժողովրդավարության արմատավորման և համայնքների ինքնաբավության բարձրացման ուղղությամբ Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը՝ նախարար Պապիկյանն ընդգծել է «Տեղերում ժողովրդավարության հզորացման նպատակով մենք անհրաժեշտ ենք համարում հեղափոխական էներգիան ուղղել դեպի համայնքներ, քանզի իրական մրցակցային ժողովրդավարության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ տեղերում կունենանք կայացած ժողովրդավարական ինստիտուտներ»։    

Ավարտին նախարարը վերահաստատել է վարչատարածքային բարեփոխումների ոլորտում ԱՄՆ-ի կառավարության հետ ծրագրահեն և կառուցողական համագործակցության շահագրգռվածությունը և հույս հայտնել, որ Միացյալ Նահանգները իրենց օժանդակությունը կցուցաբերեն ոլորտի զարգացման կառավարության տեսլականին։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter