52 միլիոն դրամ՝ Շիրակի հանրային հեռուստառադիոյի և Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի լուծարման համար
«Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի աշխատողների աշխատավարձերի վճարման, այլ ընթացիկ ծախսերի իրականացման, ինչպես նաև լուծարման գործընթացի կազմակերպման նպատակով ընկերությանը կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 37,5 միլիոն դրամ։
Նույն նպատակով «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ն գործադիրի պահուստային ֆոնդից ստացավ մոտ 15 միլիոն դրամ։
Նման որոշում կայացրեց կառավարությունը այսօրվա նիստին՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկով։
ՓԲԸ-ներին կառավարությունից հատկացվող գումարը կտրամադրվի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, որն էլ իր հերթին գումարը ընկերություններին կփոխանցի որպես նվիրատվություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել