HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Մելքոնյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Մելքոնյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ Վարդան Մելքոնյանից առաջ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ինեսսա Գաբայանը, որը պաշտոնից ազատվել էր 2019թ. փետրվարի 6-ին:

Ջրային կոմիտեն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման ու օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter