HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարեցվել է «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» դեղի շրջանառությունը

Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 764-Ա հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական կազմակերպության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» (սերիա՝ 040418, ժամկետ՝ 04.2021թ., դրոշմապիտակ Ե0758606229) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:  

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերոհիշյալ դեղի նշված խմբաքանակները գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում:

Դեղագործական կազմակերպություններին հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter