HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն

STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչներըկվերանայվեն, ինչի նպատակով կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Ծրագիրն իրականացվում է կրթության և գիտության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։

Ըստ ԿԳՆ հաղորդագրության՝ չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն պետական հանրակրթական դպրոցներում (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտականառարկաների և մաթեմատիկայի   (STEM) առարկայական ծրագրերը, 5-12 դասարանների դասագրքերը, գնահատման համակարգը, ինչպես նաև կներդրվեն առարկաների դասավանդման նոր ևժամանակակից մոտեցումներ։

Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ, գործընկեր կազմակերպություններն են Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-իմանկական հիմնադրամը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են փորձագիտական թիմեր, որում ներգրաված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացմանապահովմամբ զբաղվող և այլ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։

Այժմ մեկնարկում է ազգային փորձագետների ընտրության գործընթացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter