HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին:

Պարոն Քորնել Իոնեսկուին ուղեկցում էր ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության Առաջին քարտուղար Մարին Դռըգիչը:

Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով պարոն դեսպանին, շնորհակալություն հայտնեց ԱԻՆ այցելության համար:

Հայ-ռումինական կապերն ավանդաբար եղել են շատ ջերմ, որին մշտապես նպաստել է Ռումինիայի հայկական համայնքը:

ՀՀ-ում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուն հայտնեց նաև, որ Ռումինիայի սենատը 2019թ. սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը, որն ընդգծում է հայ-ռումինական հարաբերությունների բարձր մակարդակը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև համագործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը սերտ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների,  Ճապոնիայի, ինչպես նաև այլ երկրների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ:

Նախարարը կարևորեց հատկապես Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը, որի ուժերով ընթացիկ տարում հումանիտար օգնություն է ուղարկվել Սիրիա և Իրան:

Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր չի խնայելու, որպեսզի Հայաստանի և Ռումինիայի կառավարությունների միջև՝ հատկապես արտակարգ իրավիճակների բնագավառում հաստատվի սերտ համագործակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter