HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ-ում արտադրվող «ФЕТАКСА» պանիրները Հայաստանում իրացվել են «Ֆետա» ծագման տեղանվան հետ ասոցացվող փաթեթավորումներով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառել «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Այս մասին հայտնում են ՄՊՀ լրատվական ծառայությունից։

«Հիշյալ գործով Հանձնաժողովն արձանագրել է, որ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներն իրացնելիս անձը պետք է գործի բարեխղճորեն։ Ընդ որում, հակառակ գործելակերպն ուղղակիորեն առնչվում է իրավունքի չարաշահման ինստիտուտին, որը, ի թիվս այլնի, կարող է ունենալ հետևյալ դրսևորումները․

 

  • մրցակցության սահմանափակման նպատակներով ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների իրացում․
  • ապրանքային նշանի՝ դրա նկատմամբ իրավունքի ամրագրման և դրա պաշտպանության նպատակին ոչ համապատասխան  օգտագործում․ 
  • այնպիսի ապրանքային նշանի օգտագործում, որը կարող է սպառողի մոտ հանգեցնել ապրանքի որակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ թյուր տպավորության ստեղծման՝ ապակողմնորոշման։

 

Հիշեցնենք, որ նշված վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունում գործող «Hochland» SE ընկերության կողմից արտադրված ««ФЕТАКСА» փափուկ թարմ պանիր դասական, աղաջրում» և ««ФЕТАКСА» հալած պանիր» անվանումներով ապրանքները Հայաստանում Ընկերության կողմից իրացվել են «Ֆետա» ծագման տեղանվան հետ ասոցացվող փաթեթավորումներով այն դեպքում, երբ այդ ապրանքներն արտադրված չեն եղել «Ֆետա» ծագման տեղանվան մեջ ներառված աշխարհագրական տարածքում և պահանջներին համապատասխան»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter