HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ «Երևանի հէկ-1»-ի տարածքում

Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի հէկ-1»-ի տարածքում, շինությունից ծուխ է նկատվում։

Փրկարար ծառայության փոխանցմամբ` դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդանի կիրճում գտնվող «Երևան հէկ-1»-ի տարածքում։

Հրդեհը մարվել է։ Իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ։ Այրվել են «Երևան հէկ-1»-ի տարածքում գտնվող շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և նկուղային հարկում գտնվող թունելում` մալուխներ։

Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter