HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՀ-ի և Մոնղոլիայի կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցողները մուտքի արտոնագրի կարիք չեն ունենա

Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի կառավարությունների միջև հաստատվեց դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագիրը հաստատելու մասին որոշման նախագիծ։ Նման որոշում կայացվեց կառավարության նիստում։ Հարցը չզեկուցվող էր։

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից:

Համաձայնագրի նպատակն է խրախուսել, դյուրացնել և քաջալերել պայմանավորվող կողմերի պաշտոնյաների այցելությունները` դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու միջոցով: Կողմերից յուրաքանչյուր պետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս կողմի պետության տարածք մուտքի, կացության, ելքի կամ անհրաժեշտության դեպքում այդ պայմանավորվող կողմի պետության տարածքով տարանցման համար` նրանց մուտք գործելու օրվանից երեսուն օրը չգերազանցող ժամանակահատվածով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter