Նորակոչիկների ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկը ձերբակալվել է, հետախուզվողը՝ հայտնաբերվել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2019թ. հունվարի 9-ին՝ժամը 15:30-ին ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ 1979թ. ծնված Գ.Հակոբյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Միջադեպի մյուս մասնակից՝ 1996թ. ծնված Մ. Ոսկանյանը, ով ըստ ՊՆ հաղորդագրության գտնվում էր փախուստի մեջ, հայտնաբերվել է: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել