Երբ կանայք, փակելով իրենց խոհանոցները կամ աշխատատեղերը, իջնում են փողոց, սկզբում`կնոջ ու մայրական բնազդով իջնում են պաշտպանելու։ Նրանք հայտնվում են մայթերին ու փողոցներում, որտեղ բռնություն է կատարվում։ Սա չկառավարվող բնազդ է։
Համար մեկ պատասխանատուն այս վիճակի համար «հավասարակշռված» ու երկար տարիներ լռած, փորձառու, ապահով, գեղատեսիլ վայրեր վայելած, հանցանքների մասին լռած, ստորացումներ կուլ տված ու դարձյալ միշտ հավասարակշիռ պետական գործիչների խավն է։ Նիկոլը կոտրեց...
Կենդանիները մարդու կռվի մեջ են ընկել՝ անխոս, անլեզու:
Որ ժապավենը հետ ես պտտում, պատկերացնում ես, թե ինչ դժվար պիտի լիներ յոթանասունակններին ու ութսունականներին «Արագիլի» հատկապես այդ մասում ազատ սեղան գտնելը:
«Նասոսնոյե»-ն Սումգայիթի արևմտյան մասում է: Նասոսնոյեում տեղակայված էր խորհրդային զորամասերից մեկը: Երբ քաղաքում ջարդերն ավարտվել են, ողջ մնացած հայերին խորհրդային բանակը տեղափոխել է այստեղ՝ երկու օր Սումգայիթի քաղկոմի շենքում պահելուց հետո:
«Պետությունը մեզ քաղաքացի սարքելու նպատակ չուներ, մեզ հասցեագրված ֆինանսական օգնությունների կողոպուտն արգելելու նպատակ չուներ, արդարություն հաստատելու նպատակ չուներ, առհասարակ չկար մարդու արժանապատվության ու բարեկեցության նպատակ»:
Մինչ մայրս արտասանում էր արգելքի` իր իմացած բոլոր թևավոր խոսքերն ու ասույթները, հայրս ասաց․ «Տաք շոր վերցրու հետդ»
Առողջապահությունը, կրթությունը, մշակույթը զգուշանում են գերակշռող մեծամասնությամբ՝ նախկին «սլեսարների» ու տեխնիկում ավարտածների կամ չավարտածների հավաքին գնահատական տալուց:
«The fish is my friend too», he said aloud...»,- թելադրեց անգլերենի դասախոս ընկեր Գալստյանը` 1987թ-ի սեպտեմբերի մեկին` հայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի առաջին դասին, հատու մտնելով լսարան ու կտրուկ բացելով Հեմինգուեյի հատորը:
1988-ի փետրվարի քսանին տնից դուրս եմ եկել ու վերադարձել եմ երկու տարի անց:
Երբ զորակոչի հարցերով բողոքարկման հանձնաժողով է ներկայանում զորակոչիկը` հոր և մոր ուղեկցությամբ, իսկ երբեմն նրանց միանում է նաև տատիկը, սա նախանշում է մեծ հարցեր, ու անլուրջ վերաբերել չի կարելի:
Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին անցյալ տարի հունվարին էր Երևանում ու հիմա` մեկ տարի անց՝ դեկտեմբերի քսանհինգին, նա նորից նվագում էր իր բանդոնեոնն ու ակորդեոնը հայ հանդիսատեսի համար:
Այս տարօրինակ հեռու ու անհրապույր արդյունաբերական հսկան ինձ շատ ծանոթ տարածք էր:
Իմ երիտասարդ գործընկեր Մկրտիչ Կարապետյանը չտեսնված մի ասույթ ունի. «Սիրտս զանգվածային անկարգություն ա ուզում»:
«Պատմական» բառը չափազանց շահագործվել է և արդեն չի առաջացնում զարկերակի համապատասխան ռիթմ, բայցևայնպես այդ օրը պատմական էր, որովհետև տեղի էր ունենում մինչ այդ չեղած մի բան
Դեռ պատերազմ չկար, առաջին վայրենությունն արդեն արել ու սսկվել էին, երկրորդին դեռ երկու տարի կար:
Մի քանի տարի առաջ, Հովսեփ Յուզբաշյանի դուստրը՝ ընկերուհուս մայրն ու արդեն վաղուց մեր ընկերը՝ Տատյանա Յուզբաշյանը, ինձ տվեց հոր ձեռագիր հուշերն ու առաջարկեց կարդալ, միգուցե մի հետաքրքիր բան ստացվի:
Ուսուցիչն իրավունք չունի աշակերտի ընտանեկան կյանքի մանրամասները հանրային իմացության նյութ դարձնել: Իսկ հիմա պատկերացրեք, թե քանի անգամ, քանի ծնողի ներկայությամբ, իսկ մի քիչ բարձր դասարաններում նաև աշակերտների ներկայությամբ է այս ուսուցիչը նույն...
Պարոնյան-Լեո խաչմերուկի մեծ ապակիներով փոքր հացի խանութը երկու հասարակարգ է տեսել ու մի պատերազմ: Հիմա դեղատուն է, հիմա մեծ է թվում: Եթե հին Երևանը համարում ենք Էրեբունին, ապա մեր հացի խանութը մոտավորապես միջին Երևանն է: Ես հիշում եմ այն 1978- ից:
Մարդը չի կարող սիրել մի բան, որն անընդհատ անարգվում է, չի կարող կարոտախտ ունենալ մի բանի հանդեպ, որը ջարդում են ու ցավ ապրողների մեծ մասը լուռ է: Մարդը չի կարող պարբերաբար մասնակցել կանխավ վաճառված քվեարկությանը ու մնալ հուսառատ: Մարդը ավարտվոմ...
Նա ծնվել է Սուրբ ծննդյան գիշերը, ֆրանսիական Նիցցա կամ Նիս քաղաքում ու վստահ է, որ հենց այդ օրը ծնվելու մեջ է բոլոր մղձավանջներից ազատվել կարողանալու գաղտնիքը:
Շատ ամառներ առաջ, երբ հետաքրքիր չէր, թե ըստ Ցելսիուսի արևն ինչքան է տաքացնում օդը, կար հունիս, հուլիս, օգոստոս, կար արձակուրդ, կար մանկություն, ու կային դեռ ոչ մի հիմնադրամով չվերանորոգված ահավոր քարքարոտ ճանապարհներ, ու չկար ցուցանակ այն մասին,...
Ես ապրում եմ Տերյան փողոցի վրա ու ամեն օր տնից դուրս գալիս առաջին միտքը, որ առաջանում է ոչ թե Տերյանի «Ախ դեռ հնչում է քնքուշ մուզիկը» բանաստեղծության սիրուն լինելն է, այլ դիմացի պատշգամբների տասնհինգ տարուց ավելի դատարկ լինելը:
Հայերն օտար օդանավակայաններում, կառամատույցներում, ավտոկայաններում հավաքվում են ոչ թե չվերթի թվի, կառամատույցի համարի, ավտոբուսի ուղերթի, այլ՝ իրար վրա: Մարդիկ որպես ուղեցույց փնտրում են չվերթի համարը, նավի վրա գրված անվանումը, իսկ հայերը փնտրում...
Զաքարը կարող էր լինել մեր տեսած պապերից մեկը: Պապերի այն տեսակից, որոնք քառասունմեկին պատերազմ էին գնացել, հետ եկել ու վետերան դարձել:
Իտալացի Մարիոյին բերել են Տող, որ գինին դեգուստացիայի ենթարկի: Ենթարկել է: Իտալական նրբաճաշակությամբ ու ընդունված կարգով բռնել է ապակե, երկար ոտքով բաժակը, տարուբերել գինին բաժակի մեջ, սահեցրել է աջից ձախ ու ձախից աջ, գինին պահել է բերանում, հետո...
Հունիս: Մարտակերտ: Զորամաս: Դիրքեր: Հերթափոխի օր էր: Կրակում էին: Սովորաբար, հերթափոխի օրերին կրակում են, որովհետև տեխնիկայի, զինուժի տեղաշարժ կա:
Ես մատներս սահեցնում էի պատշգամբի քրքրված փայտերի վրայով, հաշվում սենյակները. տատս չէր հնարել, այդպես էր ամեն ինչ:
Փոքրիկ, քառակուսի պատուհաններով պատշգամբ ունի տունը ու վաղուց կարմիր յուղաներկով ներկված փայտե հատակ: Հատակը տեղ-տեղ բաց էր: Տունը ցուրտ էր: Տան հիմնական պատերից մեկը մեծ ճաք էր տվել, ու առաստաղը հեռացել էր, տունը ճանաչել են վթարային՝ չորրորդ աստիճանի:...
Առավոտյան Զինված ուժերի գլխավոր շտաբից արձագանքեցին տպագրված հոդվածին և խոստացան, որ բոլոր նշված փաստերը ստուգելուց հետո, եթե դրանք համապատասխանեն իրականությանը, Թամոյան Ուսոն, որն այդ պահին ծառայության մեջ էր, անհապաղ կզորացրվի՝ հաշվի առնելով...
Մայրը ցավերի մեջ էր, երբ մտանք տուն, ու տղային ուղարկել էր դեղատուն: Տղան զանգեց, հարցրեց` ինչ դեղ էր ուզել, ես առանձնապես ոչ մի տարօրինակ բան չտեսա դրա մեջ, իսկ մայրը հուզվեց: Ասում է` գլխի վնասվածքից հետո չի կենտրոնանում, մոռանում է…
Նա ողբերգական կերպար էր, բայց միաժամանակ մեծ սիրով շրջապատված ընտանիքի հայր: Անմայր մեծացած երեխայի համար հայրը՝ Տեր Ներսեսը, փոխարինել էր ամեն ինչ:
Սև շունը ընտանի կենդանու հայացք չուներ. անհանգիստ էր ու ճպռոտ աչքերն` անառողջ: Շնչեց հեռվից եկածներիս անծանոթ հոտը ու զարմանալիորեն բաց թողեց ներս՝ տուն:
Ես սիրում եմ հողե ճանապարհները, գյուղի չասֆալտած ճանապարհները, որոնց մեջ անիվների նախշերը մնում են դաջված, երբ մի քիչ անձևրից հետո հողը փափկում է: