Իմ ներշնչանքի սկզբնական աղբյուրը եղել է սերը, իհարկե, ինչպես երևի շատերի մոտ, սերը` տարբեր դրսևորումներով` սիրահարությունը, սերը մերժելը, մերժվելը, բաժանվելը, սերը ապրելը և այլն և այլն, աշխարհը, ընդհանրապես մտածողությունը, ինչ է մարդը, ով է, ինչի...
Լոռու մարզի վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ «Լոռու մարզ» թերթի խմբագիր Մանվել Միկոյանը, ինչպես սովորաբար նախորդ նիստերին է լինում, հայտարարություն արեց, որ համայնքապետները չեն վճարում թերթի բաժանորդագրման պարտքերը:
«Հետքի» տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզում կատարվել է 40-ից ավելի խուզարկություն, 36-37-ը՝ միայն Վանաձոր քաղաքում: Զանգվածային խուզարկությունների վերաբերյալ «Հետքը» փորձեց պարզաբանումներ ստանալ մարզի իրավապահ...
Լոռու մարզում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն ավարտված է: Ստացվել է 20170 տ հացահատիկ (նախորդ տարի՝ 22000 տ): Ընթացքի մեջ են կարտոֆիլի բերքահավաքը և խոտի կուտակման աշխատանքները:
Ես մենակ եմ հիմի: Ունեմ կին, երեխա, բայց ես մենակ եմ: Իմ կողքին նենց մարդ չկա, որ կարենա ինձ հասկանա: Ես ընգեր չունեմ, որի հետ կարենամ կիսվեմ: Իմ ընգերը իմ հարազատներն են էղել, հիմի իմ կողքին չեն: Չկան, մահացել են:
Անցյալ տարվա հոկտեմբերին վանաձորցի 60-ամյա Վաչագան Մարկոսյանը ողնաշարի գոտկային շրջանի սալջարդով, կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով դիմել էր Վանաձորի Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ հայտնելով, որ վնասվել է շքամուտքում անզգուշությամբ...
Վանաձորի քաղաքապետի ընտրություններում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անձամբ էր ստանձնել իր կուսակից Սամվել Դարբինյանի քարոզչությունը` սկսած նրան ՀՀԿ-ի թեկնածու ներկայացնելուց մինչև իր ելույթներում նրա թեկնածությունը սատարելու վերաբերյալ...
«Հայաստանի շուկայում անկախ, օբյեկտիվ վերլուծությունները չեն գնահատվում, պահանջարկ չկա վերլուծությունների, մնում են պատվեր կատարողները: Իսկ մեզ պետք են որոշակի սկզբունքներ ունեցող, անկախ մարդիկ, որևէ թևի չհարող, ովքեր սովոր չեն պատվեր կատարել,...
«Հետքը» զրուցել է Վանաձորի Սայաթ-Նովայի անվան այգու վարձակալ, մի քանի անգամ համայնքի ավագանու անդամ ընտրված Վահան Մխիթարյանի հետ: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը դատի էր տվել նրան, որ խզեր այգու վարձակալման պայմանագիրը, և Վանաձորի դատարանը վճիռը...
Վանաձորի ամբողջ ՏԻՄ պատմության մեջ 1-2 կին ավագանու անդամ է եղել: Արդեն իր շրջանն ավարտող նախորդ ավագանու կազմում միակ կին ներկայացուցիչը բժշկուհի Գայանե Քալանթարյանն էր, ով այս անգամ էլ է թեկնածություն առաջադրել, և նրա հետ ևս մեկ կին՝ Գոհար Սարդարյանը:...
Սամվել Դարբինյանն այդ աշխատանքները ներկայացրեց միայն տեսական թվարկումով. «13 տարի առաջ դուք ձեր քվեով սատարեցիք ինձ, և ես ձեր հետ ձեռնամուխ եղա մեր քարուքանդ եղած, երկրաշարժի միջոցով անցած, պատերազմի միջով անցած և շրջափակում տեսած հայրենի քաղաքը:...
Ընդդիմադիր ՀԱԿ դաշինքն ու Ժառանգություն կուսակցությունը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում թեկնածու չեն առաջադրել և առաջադրվածներից որևէ մեկին չեն սատարում: Մինչդեռ ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) մասնակցում է առաջիկա...
Այգին վարձակալող «Արծիվ» ՍՊԸ-ի և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի միջև 2004 թվականին կնքված վարձակալության պայմանագրով` 45 000 քմ մակերեսով այգին ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել մինչև 2013 թվականը: 1 քմ վարձավճարի ամսական...
Վանաձորի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների հատման հյուսիսարևելյան մասում գտնվող երկրաշարժից ավերված «ֆոտոէտյուդի» շենքի տարածքը վանաձորցիներն անվանել էին «էլիտար փոս». էլիտար շենք կառուցելու համար Վանաձորի քաղաքապետն այդ փոսը փորել ու տարիներով...
Սեպտեմբերի 9-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ծնունդով տաշիրցի Կարեն Կարապետյանը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին:
Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ակտիվ են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որոնք երկուսն էլ քաղաքապետի թեկնածու ունեն: Ի տարբերություն «Ժառանգության» և ՕԵԿ-ի, որոնք ընդհանրապես չեն մասնակցում առաջիկա ընտրություններին՝ ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը մի քանի` 5 կոնգրեսական...
Անուբախ Համբարյանը գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի մտերիմ ընկերն է, և եթե կասկած կա, որ հենց վերջինիս թիմակիցներն են միջադեպի հեղինակները, հնարավոր չէ՞ վերահսկողություն սահմանել, որ նա իր լիազորությունները չօգտագործի Դարբինյանի օգտին:
Օգոստոսի 26-ին Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանը հայտարարություն էր տարածել, որ դիմել է ԿԸՀ' թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանի նախագահության հարցը վերանայելու
Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընտրությունում Հայ ազգային կոնգրեսը թեկնածու չի առաջադրել, և առաջադրվածներից որևէ մեկին չի սատարում: Կոնգրեսը քաղաքական որոշում է կայացրել, որին էլ հետևում է ՀԱԿ Վանաձորի գրասենյակը:
Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանի նախնըտրական շտաբն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ վերանայելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) նախագահի պաշտոնում Տիգրան Պապանյանին նշանակելու...
«Ուր ուզում ես բողոքի»,- ավելացրեց նա: Երբ պնդեցի, որ պատճառաբանի իր որոշումը և իրավական հիմք ներկայացնի, ընդամենը պատասխանեց, որ հարցումն օրենքին համապատասխան չի գրված: Այնուհետեւ Հրահատ Նազարյանը թղթերս շպրտեց և դուրս եկավ աշխատասենյակից:
Նախընտրական շրջանում Վանաձորի քաղաքապետարանն արհեստական խնդիրներ է ստեղծում տեղեկատվություն տրամադրելու առումով: Քաղաքապետարանի աշխատակիցները հրաժարվում են հարցազրույցներից և նույնիսկ իրենց գրավոր պատասխանները չեն պարզաբանում՝ այսկերպ...
Ոստիկանության Վանաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում Վանաձորի մանկապարտեզներում սննդի չարաշահումների, փողոցներում նշագծումները չկատարելու վերաբերյալ: Այս տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեցին նաև Վանաձորի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանն...
ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, հայտարարագրելով իր անշարժ գույքը, նշել է գույքի տեսակը՝ «շենք», գտնվելու վայրը, մակերեսն ու գույքի նկատմամբ իրավունքը՝ «ք. Վանաձոր, Ազատամարտիկների նրբանցք 4, 204,8 մ2, միանձնյա սեփականություն»:
Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 138 հոդվածի 1-ին մասով՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ նրա կամքին հակառակ, վերջինի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական...
Անցած տարվա նոյեմբերից գործող «Ապագա Վանաձոր» հասարակական նախաձեռնությունը, որի նպատակն է բարելավել համայնքային կյանքը`խնդիրները վերհանելու, լուծումներ առաջադրելու, ներհամայնքային գործընթացներում բնակչության մասնակցությունն ակտիվացնելու...
Վանաձորի ավագանու անդամ, գործարար ԲՀԿ-ական Արմեն Այվազյանը, ում անունը նույնպես շրջանառվում էր Վանաձորի քաղաքապետի հավանական թեկնածուների շարքում, և որը, երբ հայտնի դարձավ, որ ԲՀԿ թեկնածուն նախկին մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանն է, նույնիսկ...
Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից մեկը Տիգրան Գրիգորյանն է, ով 2000 թվականից մշտական բնակություն չունի Վանաձորում և ծանոթ չէ համաքաղաքացիներին:
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մշակութաբանության բաժնի այս տարվա շրջանավարտ, 21-ամյա Մարինե Վարդումյանը դատախազությունում հաղորդում է տվել նույն բուհի արվեստի ամբիոնի դասախոս Արամ Համբարյանի դեմ, որ վերջինս, օգտվելով իր դիրքից, քննությունը...
Սեպտեմբերի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվելու Լոռու մարզի 86 համայնքներում: Ինչպես երևում է առաջադրումներից, հիմնականում ՀՀԿ-ական գործող համայնքապետերի հետ միակ մրցակցի առաջադրումը ձևական բնույթ է կրում, և ավելի շատ Ընտրական...
Այսօր`օգոստոսի 10-ին, լրացավ ՏԻՄ ընտրություններում առաջադրման դիմումների և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը:
Վանաձորի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանի թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցության Լոռու մարզային կառույցը և այդ մասին հայտնել կուսակցության գործադիր մարմնին: Մինչդեռ Գյումրիում կուսակցության...
Այս պահին Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար 4 թեկնածություն է առաջադրված` ՀՀԿ-ի կողմից`գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԲՀԿ-ի կողմից` նախկին մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը, փաստաբան Կարեն Թումանյանն ու «Օրանժ Արմենիայի« Վանաձորի մասնաճյուղի...
2011-12 թթ. մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում համայնքների հրատապ խնդիրների լուծման համար պետբյուջեի հատկացումներով երեք փուլով անցկացված Վանաձորի փողոցների ասֆալտապատման մրցույթներում հաղթող են ճանաչվել և աշխատանքներն իրականացրել...
Նախկինում Վանաձորի քիմիական գործարանի ենթակայության տակ գտնվող թիվ 3 հանրակացարանի շուրջ 40 ընտանիք արդեն 40 տարի ժամանակավոր գրանցումով (սկզբում տարին մեկ, այնուհետև 2 տարին մեկ վերագրանցվելով) ապրում է նշված հանրակացարանում:
Հանրապետական կուսակցության Լոռու մարզային խորհրդի նիստում արդեն որոշում է կայացվել սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում սատարել Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի թեկնածությունը:
Վանաձորի քաղաքապետի պաշտոնում թեկնածությունների առաջադրման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածը օգոստոսի 5-10-ն է, բայց քաղաքում արդեն որոշակի նախընտրական տրամադրություններ կան:
Այս գաղափարը վանաձորցի երիտասարդներն են քաղաքապետին հուշել օրերս նրա մասնակցությամբ կատարած արշավի ժամանակ: Նրանք հստակ պահանջ են դրել Վանաձորում, քաղաքապետի բառով, «ձիսկատեկաներ» կազմակերպել:
Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն փոփոխի իր որոշումը է Կարախանյանի վերաբերյալ: Հարցին ի պատասխան՝ Այվազյանը նշեց. «Կուսակցությունը որոշում կայացրել է, բայց քանի դեռ պաշտոնապես գրանցում չի եղել, տեսականորեն հնարավոր է»:
5 տարվա պաշտոնավարությունից հետո երեկ Լոռու մարզպետի տեղակալ ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել վարչապետին: Այսօր արդեն ազատվել է աշխատանքից և նրա փոխարեն պաշտոնում նշանակվել է ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանը:
Վանաձորի «Լոռի» ակումբում քննարկում էր ծավալվել տեղական եւ հանրապետական ԶԼՄ-ների, գովազդային գործակալությունների ու ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիմնական թեման վերջին օրերին վանաձորցիների շրջանում խոսակցությունների առիթ դարձած...
Մեր խնդիրն է, որ լինի պետպատվեր: Ինչպես կնայի պետությունը, արդեն ուրիշ հարց է, բայց մեր առաջարկն է, որ ինչ-որ մի մասով, որը այսօր գնվում է պետության կողմից, գնվի մեր գործարանից:
«Հետքի» հարցերին պատասխանում է Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, ընկերության համահիմնադիր Նարինե Ավետիսյանը:
Երկու տարի առաջ Ստեփանավանի նախկին դատավոր`28-ամյա Արման Թովմասյանն ու նույն քաղաքի հիվանդանոցի ֆինանսական տնօրեն`վանաձորցի 35-ամյա Աշոտ Հարությունյանը, մթերային խանութներից մեկում կցկտուր խոսակցություն էին ունեցել:
Բաժնի պետի փոխանցմամբ`դանակահարող անձը հայտնաբերված չէ: Դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:
«Զգում էի՝ ինչ-որ բան այն չէ: Նույն բանը տարբեր ձևով ասում էր: Թեքվեցի, որ գնամ, հետևից մեկը գրկեց: Ոնց է լինում իսկապես աղջիկ փախցնելը. նա չի ուզում, պատրաստ չէ, բայց տանում են, հետն էլ՝ աշխատանքից: Բղավում էի, ասում էի եթերը, երեխե՛ք, եթերը: Իմ վիճակն...
Այսօր Լոռու մարզի 49 փաստաբանից 46-ը գործադուլ է հայտարարել՝ հետաքննության, նախաքննության մարմինների և դատարանների կողմից դրսևորվող և իր իրավունքերը խախտող կամայականությունների պատճառով: Փաստաբանների հիմնական պահանջն ուղղված է Վճռաբեկ դատարանի...
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանն ընդդեմ բուհի 18 աշխատակիցների`վիրավորանքի և զրպարտության հիմքով քաղաքացիական գործի դատաքննությունն ավարտվեց: Սույն գործով վճիռը կհրապարակվի հունիսի 19-ին, Սպիտակի դատարանում:
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն ընդդեմ նույն բուհի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Հետք» թերթի՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով քաղաքացիական...