Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել Ազգային ժողովում: Արտահերթ նստաշրջանն ավարտելու համար խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը բոլոր պատգամավորներին հրավիրել է նիստերի դահլիճ, որպեսզի քվեարկեն քննարկված օրինագծերը:
Մինչ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանգստանում էր Դուբայում, նրա համար աշխատասենյակ են պատրաստել: «Պատգամավոր Հովիկ Աբրահամյան» ցուցանակով աշխատասենյակը գտնվում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակի դիմաց:
Այսօր վերսկսվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը: Պատգամավորները, կարելի է ասել, չեն ենթարկվում նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի պահանջներին: Նա պատգամավորներին մի քանի անգամ հորդորեց լռություն պահպանել դահլիճում, սակայն վերջիններս իրենց...
Պորտուգալիայի Սինտրա քաղաքում անցկացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության 11-րդ համաշխարհային համաժողովը, որին Հայաստանից մասնակցում էր Էջմիածնի պատվիրակությունը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Երեկվանից «Հետքը» նամակներ եւ հեռախոսազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից եւ կազմակերպություններից, որոնք ցանկանում են սնունդով, հագուստով ու այլ իրերով օգնել 10-ամյա Լիլիթին:
Քիչ անց ՀՀԿ-ն հանրապետության եւ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ անցկացնելու է աշխատանքային խորհրդակցություն: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, կուսակցությունը այսօր որոշումներ չի կայացնելու եւ քննարկվելու...
Լիլիթն այս տարի պետք է սովորեր 5-րդ դասարանում, սակայն մնացել է նույն դասարանում եւ այժմ 4-րդ դասարանի աշակերտուհի է: Աղջիկը փոքր-ինչ ուրախ է, որ նույն դասարանում մնալով` փոխել է դասարանը եւ ընկերներին, քանի որ համադասարանցիները նրան ծաղրել են...
«Ռոբերտ Քոչարյանը երբեք 81 տոկոսանոց ռեյտինգ չի ունեցել, իր առավելագույնը եղել է 59 տոկոս Դեմիրճյանի հետ ընտրությունների ժամանակ, երկրորդ ընտրության ժամանակ՝ առաջին փուլում, ռեյտինգը եղել է 47, հետո, երբ մնաց Ստեփան Դեմիրճյանի հետ, 65 տոկոս: Նման բարձր...
Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կանանց հիմնական դժգոհությունը մեջքի ցավերն են:
Վանանդի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Դալալոլյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հյութերի գործարանը կառուցում է «Նոյան» գործարանը:
Ոստիկանության Էջմիածնի բաժինը տարածաշրջանի համայնքապետերին զգուշացրել է ուշադիր լինել, քանի որ անասնագողության դեպքերն ավելացել են գյուղերում: Գյուղացիներն էլ սկսել են ամբողջ գիշեր անասնագոմի մոտ պահակություն անել, որ գողերն իրենց էլ «չայցելեն»:
Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է այն տեղեկությունը, որ ԱԺ նախագահ է ընտրվելու Հերմինե Նաղդալյանը: Իսկ եթե ԱԺ նախագահ ընտրվի Ս. Նիկոյանը, ապա Հ. Նաղդալյանին կհասնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը:
Մի քանի պատգամավորներ էլ աչքի ընկնելու համար սկսեցին իրենց հեռախոսները «բզբզել», որպեսզի լրագրողներն իրենցով էլ մեկ-մեկ հետաքրքրվեն, սակայն ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի վարած նիստերը շատ ավելի հետաքրքիր ու զավեշտալի էին, քան պատգամավորների...
Հայաստանում բոլոր մարզպետներն էլ կուսակցական են եւ ընտրությունների ժամանակ նրանց գերխնդիրը իրենց կուսակցության համար ձայներ ապահովելն է: Մարզպետների թիրախում առաջին հերթին պետական օղակներն են, հատկապես` կրթական եւ առողջապահական ոլորտները:
Մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը:Ըստ պատգամավոր Գալուստ Սահակյանի`այն եղել է աշխատանքային:
Գալուստ Սահակյանը, ավարտելով դպրոցը, հանդիպել է ծնողների հոգեբանական ճնշմանը: Նրանք ցանկացել են, որ տղան ընտրի իրավաբանի մասնագիտություն, սակայն պատանի Գալուստը, հաշվի առնելով, որ մեծացել է մանկավարժի ընտանիքում, որոշել է սովորել բանասիրական...
Այսօր երեկոյան ՀՀԿ-ն աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրելու, եւ գործադիր մարմնի նիստ չի լինելու: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Այսօր պետական բյուջեի քննարկումների շրջանակում ՀՅԴ խմբակցության անունից, պատգամավոր Արտյուշ Շահբազյանը Ազգային ժողովի ամբիոնից քննադատեց իշխանություններին` ասելով որ ներդրումներն ու արդյունաբերական ծրագրերը մեզնից վանում ենք եւ պատասխանատվությունը...
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի դիմումի ընթերցումից հետո այս քառօրյայի նիստերը վարում է ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը:
Սափրագլուխ, հաղթանդամ, «հաստավիզ» թիկնապահների պահանջը միայն Հայաստանում է, իսկ զարգացած երկրներում ուշադրություն են դարձնում ոչ թե թիկնապահի մարմնի չափերին ու սարսափազդու հայացքին, այլ որ նա լինի կրթված, հանգիստ, կոկիկ, արտաքնապես վախ չառաջացնող...
Եթե կա հասարակական մեծ դժգոհություն, դա նշանակում է, որ մի մասն էլ պայմանավորված է դրանով: Այս խնդիրները հայտնաբերելու եւ վեր հանելու առումով անելիք ունեն նաեւ ոստիկանությունը, դատախազությունը, ազգային անվտանգության մարմինները, որ բացահայտեն...
Մարմարապատ, մարդաբոյ արձանիկներով, կամարներով, ոսկեզօծ գմբեթներով ու նմանատիպ ոճով կառուցված առանձնատները հատուկ են օլիգարխներին: Նման շքեղություններ իրենց թույլ են տալիս հատկապես արաբական երկրների շեյխերը:
«Հետքի» հարցերին պատասխանում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի մանկապարտեզը, որը վերաբացվել էր 2008-ին, այս տարի դադարել է գործել: Ալաշկերտի համայնքապետ Կարեն Հովհաննիսյանի ասելով` պատճառը տարեսկզբին գյուղին պատուհասած կարկտահարությունն էր, ինչի պատճառով գյուղացին դժվարություներ...
ՀՀԿ-ի մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով երեկ Իջևանում կայացած համայնքապետի ընտրություններում ՀՀԿ-ի պարտությանը, «Հետքի» հետ զրույցում ասաց, թե Հայաստանում կա 900-ից ավել համայնք, որի 70-ի տոկոսի համայնքապետերը...
Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր արտահերթ ելույթով ներկայացրեց ԱԺ նախագահի հրաժարականի դիմումը: Նա ասաց, որ շարունակելու է մնալ պատգամավոր, քանի որ ընտրվել է մեծամասնական կարգով:
Կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում անհետաձգելի է համարել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ անելու նախագծերը, որոնք առաջիկայում քննարկվելու ենք Ազգային ժողովում: Օրենքի փոփոխությունների զգալի մասը հարկային և տնտեսական բնույթի...
Հարցվածների 38,2 տոկոսի կարծիքով վերջին մեկ տարվա ընթացքում իրենց սոցիալ- տնտեսական վիճակը վատթարացել է, իսկ 13,1 տոկոսի համար՝ լավացել:
«Հետքի» հետ զրույցում Աշոտ Ղահրամանյանն ասաց, թե նախ, պաշտոնը մարդուն տալիս են ոչ մշտական, այլ ժամանակավոր, երկրորդ՝ համոզված է, որ այն ժամանակահատվածում, որում ինքը մարզպետ է աշխատում, թե երկրի նախագահը, թե կառավարությունն իրենից դժգոհ չեն:
Արմեն Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ շուկայում վաճառվող շաքարավազն իր խոնավությամբ գերազանցում է բոլոր նորմերը, եւ սպառողն ավելի թանկ է վճարում: Չնայած, Արմեն Պողոսյանի կարծիքով, այսօր վաճառվող շաքարավազի գինն էլ է շատ բարձր, ինչը եւս...
Մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական սահմանի վրա ուսումնասիրել ու սերտիֆիկատ է տրամադրել միայն կենդանական և բուսական ծագման հումքի համար:
Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ավարտվել է ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը: Կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում որեւէ պաշտոնյայի հրաժարականի հարց չի քննարկվել, եւ նիստն էլ եղել...
Նորապատ գյուղում վերջին մեկ ամսվա խոսակցության գլխավոր թեման 16 ամյա Ազատ Աղամյանի` դպրոցի երկրորդ հարկի պատուհանից կատարած թռիչքն է: Սեպտեմբերի 27-ին Ազատի ուսուցիչներից մեկը բարկացել է տղայի վրա, նա էլ նկատելով դպրոցի տնօրենին` որոշել է պատուհանից...
Վերջին մի քանի նիստերը լի են եղել անակնկալներով, հատկապես` հրաժարականների մասով: Խոսվում է, որ այս անգամ հրաժարականների հերթը մի քանի մարզպետներինն ու ուժային կառույցների ղեկավարներինն է:
Զրույցն ավարտելուց մոտ երկու րոպե անց հետ զանգեց Սամվել Ալեքսանյանը եւ հետաքրքրվեց, թե ո՞վ է Սիլվա Համբարձումյանը եւ կոնկրետ որտե՞ղ է նման հայտարարություններ արել: «Լավ, լավ, լավ, իմացա, թե ով ա Սիլվա Համբարձումյանը: Ասել ա, որ 230 դրամով պեսոկ կբերեմ...
Օրինակ` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած 9 ամիսների ընթացքում պետբյուջե է փոխանցել 7 մլն դրամ ավելի քիչ, քան անցյալ տարի: Այս տարի պատգամավորի ընկերությունը11,9 մլրդ դրամ է պետբյուջե փոխանցել, երբ նախորդ...
Երեկվա դրությամբ Էջմիածնի որոշ խանութներում քաղաքացիներին շաքարավազ չէին վաճառում: Իհարկե, բացահայտ չէին ասում` ունենք, բայց չենք վաճառում, սակայն աշխատակիցներից մեկը խոստովանեց, որ առաջիկայում շաքարավազը թանկանալու է, այդ իսկ պատճառով քիչ-քիչ...
«Հետքի» հարցերին պատասխանում է մշակույթի նախկին նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը: Նա վերջերս դարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մշակութային հարցերով խորհրդական:
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը քաղաքացիական հայցով դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և նույն դատարանի քրեական գործերով պալատի...
Եթե այդ պաշտոնը վստահվի ԲՀԿ-ին, ապա այն զբաղեցնելու է Նաիրա Զոհրաբյանը, իսկ եթե վստահվի ՕԵԿ-ին, ապա՝ Հեղինե Բիշարյանը: Իսկ եթե ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, որոշի իր ձեռքում պահել փոխնախագահի պաշտոնը, ապա այս դեպքում շրջանառվում է Հերմինե Նաղդալյանի անունը:
ՀՀԿ-ից միշտ էլ հնչել են հայտարարություններ, թե առաջիկա ընտրություններում չեն խրախուսելու գործարարների մուտքը խորհրդարան, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ն երբեք այդպիսի բան չի ասել և չի էլ...
Արդեն խոսվում է այն մասին, որ առաջիկա օրերին աշխատանքից առաջինը կհեռանա սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, որին կհաջորդեն այլ նախարարներ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, «Հետքի» հետ...
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե իրենք նախընտրական շտաբեր բացել են դեռեւս «նորանկախ Հայաստանի թոհուբոհի մեջ», այժմ պարզապես ուժեղացնում են կենտրոնական շտաբի գործունեությունը, եւ այդ հարցը պետք չէ այդքան...
Քաղաքագետները դեռ չեն հասցնում վերջին հրաժարականների լուրը «մարսել», երբ լսում են նոր «ինքնակամ» հրաժարական տվողների անունները: Քիչ առաջ էլ սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել...
Վերջին օրերի պաշտոնաթողությունների համատեքստում կրկին շրջանառվում են Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին պաշտոնից զրկելու մասին լուրերը:
Որքան ընտրությունները մոտենում են, այնքան կրքերը թեժանում են: Ցանկալին մատուցվում է իրականի փոխարեն: Իմ կարծիքով՝ հենց դրանով է պայմանավորված կոալիցիայի լուծարման մասին խոսակցությունների հաճախականացումը: Բոլոր քաղաքական դաշինքների ճակատագիրը...
Սյունիքի մարզպետարանից էլ փոխանցեցին, որ Սուրիկ Խաչատրյանը դեռ թեկնածուական թեզը չի պաշտպանել, սակայն ընտրել է «Լեռնահայաստան. ինքնավար Սյունիք» թեման:
Գուրգեն Արսենյանը Ձեզ պաշտոնապես տեղեկացնում է, որ ինքը պետական պաշտոն զբաղեցնելու որեւէ ցանկություն չունի: Գուրգեն Արսենյանը զբաղվում է հրապարակային քաղաքական գործունեությամբ, եւ նպատակն է, որ քաղաքացիները լինեն պաշտպանված, հանգիստ զբաղվեն...
Արդեն պաշտոնանկ չի արվել: Պարզապես որոշվել է, որ ՀՀԿ-ի շտաբի պետը Հովիկ Աբրահամյանը պիտի լինի: Որպեսզի մեծ պատասխանատվությամբ վերաբերվի եւ հայեցակարգով, որպես շտաբի պետ հրաժարական է տալիս: Նա պիտի կազմակերպի Հանրապետականի նախընտրական, կազմակերպչական...