Գեղարվեստական գրականությունը ես տարեցտարի ոչ թե ավելի արագ, այլ դանդաղ եմ կարդում։ Հազար ու մի բանի ուշադրություն դարձնելով, մտքերս գրառելով։ Բայց Վաչե Սարգսյանի «Անկրկնելի պատմությունը»՝ «Ակեղդամա» եռերգության առաջին վեպը կարդացի մի շնչով:
Դիմագրքի իմ լրահոսում երբեմն հայ հեղինակների բանաստեղծություններ են հայտնվում։ Ցավալի է, բայց մեծ մասամբ նույները` դպրոցական ծրագրից։ Մինչդեռ թե՛ դասականների ժառանգությունն է շատ ավելի հարուստ, թե՛ հայ գրողների արդեն երրորդ սերունդն է ասպարեզում
Լուսանկարի երիտասարդներից մեկը Միսաք Մանուշյանն է, Բիբլոսի «Թռչնոց բույն» որբանոցում, 1921-ին։
Գրքում դատական կամայականության շատ այլ սահմռկեցուցիչ օրինակներ են բերվում։ Սամվել Եղիազարյանին դատարան են բերել խուլիգանության մեղադրանքով, բայց դատին նույնիսկ... մեկ տուժող չկա։
Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքը 428 էջ է («Վան Արյան», 2014), որտեղ ամեն գործի ու գործչի միջինը 5-10 էջ է հատկացված։ Շուրջ հիսուն այլախոհ, տասնյակի չափ գաղտնի կազմակերպություններ։ Ընդհատակյա թերթ ու ամսագիր։