Իրանի իշխանությունները դեմ են այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը ստանա Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կառավարումը։ Այդ մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև նշել, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին կայուն խաղաղության ճանապարհին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ը պատմական օր է Բաքվի և Երևանի հարաբերություններում և շատ դրական հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար:
Եվրամիությունը ողջունում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը և պատրաստակամություն հայտնում ներդրումներ կատարել տարածաշրջանի տրանսպորտային նախագծերում՝ «հանուն մարդկանց մերձեցման»:
Ֆրանսիան ողջունում է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև հայտարարված համաձայնագիրը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` այն անվանելով «պատմական»։ Ռուբիոն նույնաբովադակ գրառում է արել նաև X-ի իր միկրոբլոգում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վերաբերյալ։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ դիմում են ստորագրել