Մեր խմբի անունը «ՆԱ» էր, այսինքն` Նարեկ, Արման, բայց հայրս եկել էր Երեւան` մեզ ռոք փառատոնին գրանցելու ու մեր խմբի անունը մոռացել էր, ասել էր` «Բամբիռ» գրեք, պրծեք
«Ծննդյանս օրը կուրսի երեխեքը կիթառ նվիրեցին ու կրակն ընկան,-պատմում է Բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Նարեկը եւ բացատրում, որ ամեն ինչ այդտեղից սկսվեց:- Հետո կիթառ նվագող ընկերներս մի երկու խորհուրդ տվեցին, ու այդպես սկսեցի նվագել»:
Երեւանի փողոցներում ոչ այնքան հաճախ կարելի է ռոք երաժշտություն լսել, բայց 2005թ. դեկտեմբերի15-ին գյումրեցի ռոքերների բողոքի ակցիան բեկումնային էր բառի բուն իմաստով։