Զանգելանում էր, 1993 թվականի դեկտեմբերի վերջը: Ադրբեջանցիներն առջեւում բավականին հարմար դիրքեր էին զբաղեցրել: Անհրաժեշտ էր նրանց անհապաղ հետ շպրտել: Երեկոյան 5 հայորդիներ խորացան թշնամու թիկունքը: Գայլը, թեեւ հետախույզ չէր, ուղեւորվեց նրանց հետ:...
«Այդ օրը երբեք չեմ մոռանա: Երեխաները քնած էին: Գրիգորը նստած երկար նայում էր նրանց: Ասացի` արթնացրու, սիրիր: Ասաց` չէ, թող քնեն, մեղք են: Հետո զգուշությամբ կռացավ, որ համբուրի որդիներին: Հանկարծ երկվորյակներից մեկը զարթնեց, փոքրիկ ձեռքով ամուր բռնեց...