10 ընտրատարածքի Հրազդան քաղաքի 26/13 ընտրատեղամասի մոտ կուտակումներ են։ Դրսում հավաքված տղամարդիկ կատակում են՝ «այլ տեսարժան վայր չունենք»: Նրանց ասելով՝ քաղաքի այս հատվածում միշտ են հավաքվում և թղթախաղով զբաղվում։
Համայնքի բնակիչներից մի կին օգնել էր 2 ընտրողի և դուրս գալու պահին նրա ձեռքին «Ծառուկյան» դաշինքի 3 քվեաթերթիկ կար։ Հանձնաժողովի նախագահը վերցրեց քվեաթերթիկները:
Մեր ներկա գտնվելու պահին տեղամասի երեք խվեախցերում գտնվողներն էլ միաժամանակ սկսեցին այդ խնդրանքով դիմել ներկաներին:
Կուտակումներ կան նաև քվեախցիկի մոտ, ընտրողները հերթ կանգնելու ընթացքում երբեմն բոլորի համար տեսանելի ձևով, դեռ քվեախցիկին չհասած, ընտրում և առանձնացնում են իրենց նախընտրած կուսակցությունները:
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» դիտորդ մարմնի ներկայացուցիչ Ալբերտ Համբարձումյանն անընդհատ դժգոհում է հանձնաժողովի անդամների աշխատանքից, կռիվ է հրահրումՙ «Համահայկական երիտասարդական ասոցիացիայ» դիտորդական կազմակերպության...
Գրանցված 8 կազմակերպությունների դիտորդներից ոչ ոք չի արձանագրել ոչ մի խախտում, բացի ընտրատեղամասում կուտակումներից:
Արտաշատ քաղաքի 12/04 ընտրական տեղամասում ՀՀԿ վստահված անձ Նանե Մնացականյանի պնդմամբ՝ տեղամասում «կարուսելի» փորձ է արվել։
Օգնողների թիվը ընդամենը 20 րոպեում ավելացավ ևս 8-ով:
«Ծառուկյան» դաշինքի վստահված անձ Արսեն Բարսեղյանը քվեախցիկում օգնում էր ընտրողին։