Մի անգամ մի ոչ հանրահայտ, բայց տաղանդավոր բեմադրիչ ինձ ասաց. «Եթե չես ուզում գժանոց ընկնել` խաղա…»: Մի պահ լռեց ու. «…կամ էլ` կարդա… Նույն գիրքը: Կարդա, մոռացիր ու նորից կարդա»:
Մաշկ ունեցող ամեն մարդ կարող է գրել: Գիրն առաջին հերթին արտահայտվում է մարդու մաշկի, նրա հատկանիշների միջոցով: Քանի որ մաշկն ամփոփում է մտքի եւ զգացողությունների բոլոր տարրերը: Մաշկը արվեստի թիվ մեկ զգայարանն է:
Տարիներ առաջ մի տարօրինակ պատմվածք գրեցի «Փակ անուն» վերնագրով: Գրեցի, բայց չավարտեցի: Ներսումս գիրը չէր ամբողջացել, թերևս, անորոշ տեղից էր սկսվել: Պատմվածքը Հուդայի մասին էր: Գործողությունները կատարվում էին մեր քաղաքում:
Մտքի ծնունդը նմանվում է կենսաբանական ռումբի պայթյունի: Այն ոչնչացնում է իրեն լույս աշխարհ բերողին եւ վարակի նման տարածվում ներկաների վրա: Փաստ է, որ մտքեր ունենալը ծանր-վտանգավոր իրողություն է: Սեփական մտքեր ունեցող մարդը ցմահ դատապարտված է եթե...
Թերեւս Ամերիկա հայտնագործած չեմ լինի, եթե կրկնեմ հազարամյա մի ճշմարտություն. «Իրականությունը ձեւավորվում է շարժումից»: Անկասկած, Շարժումն է տնօրինում տիեզերական անցուդարձը, սակայն, եթե արվեստի տեսանկյունից խնդրին նայելու լինենք, միանգամայն...
Արվեստի աքիլլեսյան գարշապարն առեւտուրն է: Արվեստի ու արվեստագետի փոխհարաբերություններն ավելի իրական են, քան հաճախ պատկերացնում ենք: Պաթետիկորեն կամ ակադեմիական լեզվով ասված` արարման ընթացքը, եթե ոչ գերբնական, ապա վերզգայական շերտեր, այնուամենայնիվ,...
Գիրը, առաջին հերթին, առասպել է: Թատրոնի` որպես արվեստի տեսակի առաջացումը հիմնավորվում է խոսող գրի շնորհիվ: Միֆական այն պատմությունը` կապված Էսքիլոսի էլևսիսյան միստերիոները (կրոնական գաղտնի արարողությունները) բացահայտելու հետ, անշուշտ, ունի իր...
Թատրոնի փոխակերպումների և անցողիկության շուրջ երկար մտորումներից հետո մի տարօրինակ եզրահանգման եկա: Զարմանքս մեծ էր և այնքան առաձգական, որ զգացողությունս ինչ-որ տեղ նույնացավ Նյուտոնի և հանրահայտ խնձորի պատմությանը: Թատրոնի` որպես արվեստի տեսակի...