HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նրա խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը:

Վերջինիս խոսքով՝ իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը՝  Քոչարյանի առաջին կալանքի կապակցությամբ, չի քննվելու, սակայն կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության ժամանակ իրենք նոր միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի նկատմամբ կալանքի այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, եթե դատարանը որոշի, որ կալանքը Քոչարյանի նկատմամբ թույլատրելի է: Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter