HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Ռեստարտ» նախաձեռնության ևս 4 անդամի մեղադրանք է առաջադրվել առևանգելու փորձ կատարելու համար

«Ռեստարտ» նախաձեռնության մի քանի անդամների եւ Նարեկ Մալյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով նախաձեռնության ևս 4 անդամի՝ Գարիկ Միսկարյանին, Յուրի Ավագյանին, Արամայիս Պետրոսյանին և Հրաչյա Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել առեւանգելու փորձ կատարելու համար։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել նաև նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի և Դավիթ Սիմոնյանի նկատմամբ։ Նախաձեռնության 6 անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին Նարեկ Մալյանին նետել աղբարկղը, սակայն գործողությունը ավարտին չէր հասցվել այն կանխվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից։ Դեպքի վերաբերյալ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու համար:

«Այս պահին քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համակցության հիման վրա վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ոչ թե խուլիգանության, այլ խմբով առևանգում կատարելու կասկածանքով, ինչն էլ վկայում է, որ արդեն քննությունը կատարվում է առևանգման հոդվածով»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Արևիկ Խաչատրյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter