HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մարտի 1-ի գործով Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության համար և կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան

Մարտի 1-ի գործով հունիսի 4-ին ձերբակալված Գեղամ Պետրոսյանին սպանության մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նշենք, որ երեկ դատարան է մուտքագրվել նաև նախկին բարձրաստիճան ոստիկանի ձերբակալման դեմ բողոք, որը դեռևս չի քննվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter