HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը դատարանում է. քննվում է նրա ձերբակալման դեմ բողոքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ սկսվեց Մարտի 1-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բերված պաշտպանական կողմի բողոքը: Այսօր կքննվի նաև նրան կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Գեղամ Պետրոսյանը դեռ ժամեր առաջ բերվել է դատարան:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Երեկ ուշ երեկոյան նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter