HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհներ Ազատավան գյուղում և Խարբերդի ամառանոցներում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 26-ին, ժամը 16:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 18:05-ին:

Այրվել է Ազատավան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի տանիքը` 100 քմ, թոնրատան և արհեստանոցի ընդհանուր տանիքը՝ 100 քմ: Տուժածներ չկան:

Ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Ժամը 20:07-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել՝ 21:18-ին:

Այրվել են ինքնաշեն փայտյա տնակը (8 քմ), հարակից ծածկի փայտյա կառուցատարրերը և 1 հա խոտածածկույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter