HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղազննման արդյունքում Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ չի հայտնաբերվել

Հոկտեմբերի 9-ին` ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցները իրականացրել են աշխատակազմի և աշակերտների տարհանում (411 աշակերտ և 58 ուսուցիչ) և տարածքի սահմանազատում:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ոստիկանության կինոլոգիական խումբը իրականացրել է տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter