HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչականբաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք էառաջադրվել 2 անձի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1972 թվականին, անհայտ անձից իրացնելունպատակով ապօրինի ձեռք է բերել թմրանյութ հանդիսացող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց՝ խոշոր չափի` ընդհանուր 0,0055 գրամ քաշով, որը 2019թ. հունիսի 15-ին Երևան քաղաքի Երզնկյան փողոցում գտնվող իր տանը իրացրել է Արմավիր քաղաքի՝ 1972թ. ծնված բնակչին:

Բացի այդ, 46-ամյա տղամարդը, անհայտանձից առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել ընդհանուր՝ 0,024 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որը 2019թ. հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձնական զննությամբ հայտնաբերվել է վերջինիս տաբատի ձախ գրպանից, ինչպես նաև` նույն օրը վերջինիս տանը կատարված խուզարկությամբ ննջասենյակից հայտնաբերվել է ընդհանուր` 0,0015 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1972 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետովև 268-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբխափանման  միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1974թ. ծնված տղամարդուն մեղադրանք էառաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդհոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter